ԼԼիլիթ Ասատրյան

Ռուբեն Ռուբինյանը Խորվաթիայի խորհրդարանի բարեկամական խմբին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուբեն Ռուբինյանը Խորվաթիայի խորհրդարանի բարեկամական խմբին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ: Հայ-խորվաթական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ԱԺ փոխնախագահը կարևորել է բարեկամական խմբերի փոխայցերը, արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցներն արժևորել են միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությունը:

Խորվաթ խորհրդարանականների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, ինչպես նաև իրադրությունը տարածաշրջանում:

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցությունից` ԱԺ փոխնախագահն արժևորել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն ընդգծել են երկկողմ կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, կարևորել տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում