ՄՄարիամ Մխիթարյան

Իմ դռները փակ են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքի առաջ. Էրդողան

Իմ դռները փակ են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքի առաջ. Էրդողան

Մայիսի 14-ի ընտրություններում միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքն այլևս չի կարողանա այցելել թուրք պաշտոնյաներին, դռները «փակ են նրա համար։ Ջո Բայդենի դեսպանն այցելում է պարոն Քեմալին։ Ամոթ ձեզ։ Ձեր զրուցակիցն այստեղ նախագահն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը, փոխանցում է politicallore-ը։

Թուրք առաջնորդը զարմացել է, թե դիվանագետը նման միջոցառումներին մասնակցելուց հետո ինչպես է խնդրելու հանդիպում նախագահի հետ։

Թուրքիայում անցկացվող հարցումները ցույց են տվել, որ կայանալիք նախագահական ընտրություններում Քըլըչդարօղլուի օգտին ծրագրում է քվեարկել ընտրողների 45,3 տոկոսը։ Նրա ժողովրդականությունն ավելի է աճում։ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկելու հարցվածների ավելի քան 47 տոկոսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում