ՎՎարդուհի Բալյան

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը: Վերջին տուրում Աննան ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Դեյմանտե Դաուլիտե Կորնետի հետ:

Սարգսյանը կպարգևատրվի 1857 եվրոյով:

Ի դեպ, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած վրացի Մերի Արաբիձեին Աննա Սարգսյանը զիջել է ընդամենը մեկ միավորով: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մրցաշարն ավարտել են 7-ական միավորով:

Էլինան զբաղեցրել է 14-րդ տեղը և կպարգևատրվի 500 եվրոյով:

Լիլիթ Մկրտչյանը մրցաշարն ավարտել է 21-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով գրավել է 30-րդ տեղը: Մկրտչյանը լրացրել է կանանց միջազգային գրոսմայստերի նորմա: Սուսաննա Գաբոյանը 5,5 միավորով զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը, իսկ Պոլինա Կոբակը 5 միավորով հանգրվանել է 84-րդ տեղում:

Առաջնության արդյունքներով Աննա Սարգսյանը բարելավել է իր վարկանիշը 3.9 կետով, Լիլիթ Մկրտչյանը՝ 9.8 կետով, Մարիամ Մկրտչյանը՝ 16.6 կետով, Սուսաննա Գաբոյանը՝ 20.4 կետով և Պոլինա Կոբակը՝ 141 կետով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում