ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը տարածաշրջանային սպառնալիք է, և այդ դիրքորոշումն ունի նաև Ադրբեջանը. Էլի Քոհեն

Իրանը տարածաշրջանային սպառնալիք է, և այդ դիրքորոշումն ունի նաև  Ադրբեջանը. Էլի Քոհեն

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը իր արդբեջանցի գործընկեր Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու Իրանի խնդրին: Նա հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանային սպառնալիք է, և այդ դիրքորոշումն ունի նաև Ադրբեջանը:

«Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին, անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում: Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ, որպեսզի թույլ չտանք միջուկային կարողությունների ընդլայնում»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։

Արտգործնախարար Քոհենը նաև ողջունել է Բաքվի որոշումն Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու վերաբերյալ:

«Վստահ եմ, որ դեսպանատուն բացելու որոշումը կօգնի խորացնելու հարաբերությունները երկու երկրի կառավարությունների և ժողովուրդների միջև»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։

Ըստ Էլի Քոհենի՝ Ադրբեջանում ապրում է հրեական մեծ համայնք՝ ամենամեծը մահմեդական աշխարհում, որն ակտիվորեն մասնակցում է երկրի կյանքին: «Մենք հաջողությամբ համագործակցում ենք Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում