Մոսկվան առաջընթաց է նկատում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան առաջընթաց է նկատում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան առաջընթաց է արձանագրում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ լիարժեք համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում: Այդ մասին տեղեկացրել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի արագ հասնել ցանկալի արդյունքի:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի մասին հուշագիր են ստորագրել:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ վաղը՝ մարտի 29-ին, Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Հաղորդագրության համաձայն՝ Լավրովն ու Աբդոլլահիանը հատուկ ուշադրություն կդարձնեն միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակին և Սիրիային:  

Անդրադարձ կլինի նաև այլ հարցերի, ներառյալ՝ իրավիճակը Հարավային Կովկասում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում