ԼԼիլիթ Ասատրյան

«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ լավագույն ներկայացում. հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ լավագույն ներկայացում. հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրեց 22-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:

Եվ այսպես, «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը շնորհվեց Նարեկ Բաղդասարյանին՝ Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ) ներկայացման համար:

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Տաթև Ղազարյանը՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Միզերի» ներկայացման մեջ Էննի Ուիլքսնին մարմնավորելու համար:

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակի արժանացավ Վյաչեսլավ Շամիրյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, «Բալենու այգին» (Ֆիրս):

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակը հանձնվեց Լիլիա Մուկուչյանին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, «Վիյ» (Պանոչկա, Վհուկ):

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում մրցանակը տրվեց Գարեգին Եվանգուլյանին, «Կոշկավոր կատուն», Հ. Պարոնյանի անվան թատրոն, «Կատուն շիկացած տանիքին», Պատանի հանդիսատեսի թատրոն:

«Լավագույն զգեստների նկարիչ» ճանաչվեց Թամարա Բարոյանը, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն, «Խատուտիկի գինի»: 

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Սեյրան Մովսիսյանը, Պատանի հանդիսատեսի թատրոն, «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Վոլոդյա):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթեցին Անահիտ Վասիլյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ) և Ջեմմա Ադամյանը, Գյումրու Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Սպասում» (Կարոլին, Կին, Դայակ):

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թատրոնի հետ համատեղ նախագիծը՝ «Բովանդակություն»-ը, բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան: 

«Լավագույն ներկայացում» անվանակարգում «Արտավազդ» մրցանակ ստացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ»-ը, բեմադրող-խորեոգրաֆ՝ Օլեգ Վինոգրադով:

Վահե Շահվերդյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Արմեն Բայանդուրյանը:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայություն մատուցելու համար «Արտավազդ» մրցանակներ շնորհվեցին Մարտին Վարդազարյանին և Կարինե Սուքիասյանին:

Ինքնատիպ թատերական հետագծի համար ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ «Գոյ» թատրոնը:

Մանրամասները` այստեղ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում