ՄՄարիամ Մխիթարյան

Նեթանյահուն խոստացել է դադարեցնել դատական բարեփոխումները

Նեթանյահուն խոստացել է դադարեցնել դատական բարեփոխումները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի հայտարարել է երկրում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձած դատական բարեփոխումը դադարեցնելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է Kan պետական ռադիոն, կառավարության ղեկավարն իր որոշման մասին տեղեկացրել է իշխող կոալիցիայի գործընկերներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Իսրայելի վարչապետն առաջարկել է չեղարկել պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունը՝ պայմանով, որ նա կհրաժարվի Կնեսետում իր մանդատից: Պետական հեռուստառադիոհեռարձակման ալիքը հայտնել է, որ Գալանտը կտրականապես հրաժարվել է առաջարկից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում