Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կդադարի ցանկացած միջոցներով զսպել և ճնշել Պեկինին. Ցին Գան

Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կդադարի ցանկացած միջոցներով զսպել և ճնշել Պեկինին. Ցին Գան

Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կդադարի ցանկացած միջոցներով զսպել և ճնշել ՉԺՀ-ին, կաշխատի Պեկինի հետ՝ երկկողմ հարաբերությունները առողջ և կայուն զարգացման ուղի վերադարձնելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործախարար Ցին Գանը Պեկինում ԱՄՆ առևտրաարդյունաբերական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Հուսով ենք, որ ԱՄՆ-ը կհրաժարվի զրոյական գումարով խաղի մտածելակերպից, կդադարի ցանկացած միջոցներով զսպել և ճնշել Չինաստանին, կաշխատի Չինաստանի հետ՝ երկկողմ հարաբերությունները առողջ և կայուն զարգացման ուղի վերադարձնելու համար»,- նշել է չին նախարարը:

Ցին Գանը նաև ողջունել է այն հանգամանքը, որ ամերիկյան ձեռնարկությունները շարունակում են մեծացնել ներդրումները Չինաստանում: Նա նշել է, որ Պեկինը շարունակելու է բարելավել գործարար միջավայրը ամբողջ աշխարհի ձեռնարկությունների, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում