Շառլ Միշելը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին

Շառլ Միշելը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Քննարկել ենք վերջին շրջանի իրավիճակը տեղում: Ընդգծել եմ Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- գրել է Միշելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում