ՄՄարիամ Մխիթարյան

Շվեյցարիան հետաքննում է իր ռազմական տեխնիկայի մուտքն Ուկրաինա

Շվեյցարիան հետաքննում է իր ռազմական տեխնիկայի մուտքն Ուկրաինա

Շվեյցարիայի իշխանությունները հետաքննություն են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես է երկրի զինտեխնիկան հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի ենթակայության տակ։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական ​​քարտուղարության մամուլի քարտուղար Ֆաբիան Մայենֆիշը, հաղորդում է РИА Новости-ն։

Խոսնակը նշել է, որ 1990-ականներին 36 Eagle I զրահամեքենա է վաճառվել դանիական բանակին: Միևնույն ժամանակ Դանիայի արտգործնախարարության ստորաբաժանման ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք մեքենաներ չեն տեղափոխել առանց Բեռնի համաձայնության։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանացի լուսանկարիչը Eagle I զրահամեքենան տեսել է Բախմուտի մոտ գտնվող Չասով Յար քաղաքում: Մեքենան տեսել են նաև  AFP-ի՝ Ավդեևկայում արած լուսանկարում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում