Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԷԷլեն Պետրոսյան

Ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու իր գործընկերներին և դաշնակիցներին. ԱՄՆ Պետդեպը՝ ՍիվիլՆեթին

Ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու իր գործընկերներին և դաշնակիցներին. ԱՄՆ Պետդեպը՝ ՍիվիլՆեթին

Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ հայտնել են Պետքարտուղարությունից՝ ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան։ 

Հարցերը վերաբերում էին Լաչինի միջանցքի ճգնաժամին, Արցախի էթնիկ զտմանը, Հայաստանում ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությանը, ժողովրդավարական պետությունների՝ միմյանց օժանդակելու կարևորությանը։ 

Ժողովրդավարությանը վերաբերող հատվածը կայքը ներկայացրել է ստորև։

«ԱՄՆ-ը հանձնառու է շարունակելու աջակցությունը հայ ժողովրդին՝ կառուցելու այն ապագան, շարունակելու այն ուղին, որն ընտրել էին 2018-ին, և որի հանդեպ իրենց հավատարմությունը ցուցաբերել են 2021-ի խորհրդարանական ընտրություններում։

Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին:

Չնայած շատ անելիքներ կան, վարչապետը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով ցույց տվեց իր հանձնառությունը բարեփոխումների գործընթացին։ Մենք անհամբեր սպասում ենք այս ուղղությամբ հետագա քննարկումներին և Հայաստանի կողմից իրականացվող այլ ժողովրդավարական բարեփոխումների՝ Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի կունենա ամսվա վերջին:

Ի վերջո, ուժեղ, ժողովրդավարական Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու իր գործընկերներին և դաշնակիցներին»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում