Թուրքիայում հետաքննություն է սկսվել ավելի քան 1300 մարդու դեմ, որոնք կասկածվում են երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման համար. Էրդողան

Թուրքիայում հետաքննություն է սկսվել ավելի քան 1300 մարդու դեմ, որոնք կասկածվում են երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման համար. Էրդողան

Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել ավելի քան 1300 մարդու դեմ, որոնք կարող են մեղավոր լինել երկրում երկրաշարժերի հետևանքով շենքերի փլուզման համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Քննչական գործողություններ են սկսվել 1364 անձի նկատմամբ։ 302 կասկածյալ արդեն ձերբակալվել է։ Եվս 312 մարդու ձերբակալման օրդեր է տրվել»,- հայտնել է Էրդողանը, հավելել՝ ձերբակալվածների թվում են 106 կապալառու, 163 վարպետ և 18 կասկածյալ, որոնք փոփոխություններ են կատարել շենքերի կառուցվածքում:

Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ մարտի 23-ին դրվելու են առաջին տների հիմքերը, որոնք իշխանությունները սկսելու են կառուցել աղետի գոտում։ Էրդողանի խոսքով՝ ընդհանուր առմամբ կկառուցվի 650 հազար շինություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում