Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությունը. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությունը. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու հնարավորության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին, հիշեցրել է, որ այս պահին Արցախում ռուսական խաղաղապահ առաքելություն կա:

«Մեր խաղաղապահները հետևողական ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման և էսկալացիայի կանխման համար: Շատ բան, իհարկե, կախված է կողմերի քաղաքական կամքից և իրական տրամադրվածությունից: Կարևոր է, որ նրանք անշեղորեն կատարեն եռակողմ հայտարարությունների դրույթները: Ինչ վերաբերում է նոր առաքելությանը, ապա դրա տեղակայման համար անհրաժեշտ է ինչպես Երևանի, այնպես է Բաքվի համաձայնությունը: Երկու կողմերի համաձայնություն այդ հարցի վերաբերյալ դեռ չենք տեսել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում