Անկախության տոնակատարությունները Սանկտ Պետերբուրգում

Անկախության տոնակատարությունները Սանկտ Պետերբուրգում

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառումները հայաշատ քաղաքներում շարունակվում են: Անկախության տոնը մեծ շուքով նշել են Սանկտ Պետերբուրգում, որտեղ միջոցառում էր կազմակերպվել սբ Կատարինե հայկական եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում:

Տոնական ընդունելությանը ներկա օտարերկրյա դիվանագետները, քաղաքական և մշակութային գործիչներն իրենց բարեմաղթանքներն են հղել տոնի կապակցությամբ, խոսել ռուս-հայկական դարավոր բարեկամության մասին:

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն իր ելույթում հիշեցրեց, որ 2015-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և այդ հանցանքի ճանաչումը Թուրքիայի կողմից պետք է դառնա առաջադեմ մարդկության գերխնդիրը: 

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում