ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն մտահոգված է կուսակցությունների մասին Ադրբեջանի նոր օրենքի սահմանափակումներով

ԵՄ-ն մտահոգված է կուսակցությունների մասին Ադրբեջանի նոր օրենքի սահմանափակումներով

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել Ադրբեջանում կուսակցությունների մասին նոր օրենքի վերաբերյալ: 

«Եվրամիությունը մտահոգված է սահմանափակումներով, որոնք սահմանված են կուսակցությունների մասին նոր օրենքով: Դա սպառնում է զսպող ազդեցություն ունենալ քաղաքական բազմակարծության և հիմնարար իրավունքների ու ազատությունների վրա, ինչպիսիք են ասոցիացիաների, կարծիքների արտահայտման և խաղաղ հավաքների ազատությունն Ադրբեջանում։ Այս իրավունքները հիմնարար են ժողովրդավարական հասարակության գործունեության համար:

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անդրադառնալ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ավելի վաղ արված առաջարկություններին քաղաքական կուսակցությունների մասին նախորդ օրենքի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մարտի 13-ի եզրակացության մեջ նշված առաջարկություններն այս նոր օրենքի վերաբերյալ:

Քաղաքական կուսակցությունները, լինելով քաղաքական արտահայտման հիմնական հավաքական գործիքները, նպաստում են քաղաքացիների քաղաքական կամքի արտահայտմանը։ Դինամիկ, հաշվետու և ներառական բազմակուսակցական համակարգերը պետք է երաշխավորված լինեն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում