ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությանը. Պատել

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությանը. Պատել

Լրագրողը ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելին խնդրել է բացատրել, թե ինչու է պետքարտուղարը Երևան և Բաքու զանգերի ժամանակ կողմերին առաջարկել ԱՄՆ-ի հետագա օգնությունը խաղաղ բանակցություններին այն դեպքում, երբ անցյալ շաբաթ տարածաշրջանում էր ավագ խորհրդականը, որը համագործակցել է կողմերի հետ։

«Նա առաջարկել է իր շարունակական աջակցությունը ԱՄՆ-ի օգնությանն այս գործողություններում, մի բան, որին մենք հավատարիմ ենք: Եվ դա շնորհիվ պետքարտուղար Բլինքենի, դեսպան Ռիքերի և այժմ Լու Բոնոյի աշխատանքի»,- պատասխանել է Պատելը:

Լրագրողը հարցրել է նաև՝ արդյոք պետքարտուղարը բարձրաձայնե՞լ է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները:

Պատելն ասել է, որ չի պատրաստվում խորանալ դիվանագիտական պարտավորությունների մեջ, միաժամանակ նշել է, որ ամերիկյան կողմը մարդու իրավունքների խնդիրը պարբերաբար բարձրացնում է բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում