Սինգապուրում կայացավ «Ֆորմուլա 1»-ի հերթական փուլը

Սինգապուրում կայացավ «Ֆորմուլա 1»-ի հերթական փուլը

«Ֆորմուլա 1»-ը լքեց Եվրոպան: Ինչպես յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում, 2014-ի վերջին մրցարշավները նույնպես կանցնեն հին մայրցամաքի սահմաններից դուրս: Այս տարի էլ արքայական ավտոսպորտի ասիական և ամերիկյան շրջագայությունը սկսվում է Սինգապուրից:

Չնայած «Մարինա Բեյ» մրցուղում անցնող գիշերային մրցարշավը ընդամենը 7-րդն էր  «Ֆորմուլա 1»-ի պատմության ընթացքում, այն վաղուց դարձել է պիլոտների օրացույցի անբաժան ու էկզոտիկ մասը:

Սակայն սինգապուրյան գիշերը չփոխեց ուժերի դասավորվածությունը, որակավորման մրցումներում ուժեղագույնը կրկին «Մերսեդեսի» պիլոտներն էին: Լյուիս Հեմիլթոնը վերջնամասում շրջանցեց «Ռեդ Բուլի» գերմանացի պիլոտին ու առաջինը հասավ վերջնագծին:

Մրցաշրջանում՝ 7-րդ, իսկ կարիերայում՝ 28-րդ հաղթանակով Լյուիս Հեմիլթոնը դարձավ սինգապուրյան ռալիի առաջատարը: Պատվո հարթակի մյուս երկու տեղերը զբաղեցրեցին «Ռեդ Բուլի» մրցարշավորդները: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում