Ռուսաստանի և Չինաստանի առևտրաշրջանառությունը այս տարի կգերազանցի 200 միլիարդ դոլարը. Պուտին

Ռուսաստանի և Չինաստանի առևտրաշրջանառությունը այս տարի կգերազանցի 200 միլիարդ դոլարը. Պուտին

Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը հանդիպման ավարտին տնտեսական գործակցության և գործընկերության խորացման ծրագրերի մասին երկու համատեղ փաստաթուղթ են ստորագրել։

Հանդիպումից հետո Պուտինը գոհունակություն է հայտնել, որ երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի և այս տարի կգերազանցի 200 միլիարդ դոլարը:

Պուտինի խոսքով՝ ռուսական բիզնեսը կարողանում է բավարարել նաև Չինաստանի էներգետիկ պահանջարկը: Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանից Մոնղոլիայով Չինաստան նոր գազատարի մասին համաձայնագրի գրեթե բոլոր պարամետրերն արդեն համաձայնեցված են: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ յուանով գործարքներ կատարելու օգտին:

Սի Ծինփինն էլ ընդգծել է՝ Ռուսաստանի և Չինաստանի գործակցության շրջանակը մշտապես ընդլայնվում է, կարևոր արդյունքներ են ձեռք բերվում:

«Չին-ռուսական հարաբերություններն ընդհանուր ջանքերով զարգանում են: Քաղաքական փոխվստահությունը խորանում է, ընդհանուր շահերը բազմապատկվում են, ժողովուրդները՝ մտերմանում, առևտրի, տնտեսության, ներդրումների, էներգետիկայի, մշակույթր ոլորտներում, հումանիտար և միջտարածաշրջանային հարթություններում գործակցություն ամրապնդվում է»,- ասել է Չինաստանի ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում