ԼԼիլիթ Ասատրյան

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում

«Միասնություն սպորտով» կարգախոսով, տոնական տրամադրությամբ ու ամենայն պատասխանատվությամբ․ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիում։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

 
Возможно, это изображение 2 человека, люди сидят и в помещении
 

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Գյումրի համայնքի ղեկավարի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հյուրընկալել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին, կոմիտեի ներկայացուցիչներին։ Աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներին։

 
Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе
 

«Մեզ համար պատիվ է, որ համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը կտրվի Գյումրուց, և մարզկենտրոնում տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Պատիվ ու մեծ պատասխանատվություն է, որը մեզ պարտավորեցնում է համատեղելու բոլորիս ջանքերն ու անելու ամեն հնարավորը օգոստոսի 5-ը տոնական դարձնելու, Շիրակ այցելած հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու համար։ Վստահ եմ՝ համատեղ ու փոխկապակցված աշխատանքի արդյունքում համահայկական ամառային 8-րդ խաղերին նոր շունչ կհաղորդվի, խաղերը կվերածվեն սպորտային մեծ տոնի՝ նպաստելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը»,- նշել է Շիրակի մարզպետը։

 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի անցկացման կազմակերպչական ծրագրերը, առաջիկա անելիքները։ Նշվել է, որ մինչև հունիսի 1-ը մարզպետարաններում պետք է ձևավորվեն համայնքային թիմեր։ Անդրադարձ է կատարվել ինչպես շքերթին մասնակցող քաղաքային թիմերի համապատասխան հանդերձանքի ապահովմանը, տեղափոխմանն ու գիշերակացի և սնունդի հետ կապված խնդիրների լուծմանն առնչվող հարցերի, այնպես էլ մարզադահլիճների գույքագրման գործընթացին։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե որ մարզաձևերի մրցումները կանցկացվեն Շիրակի մարզում։

 

Նշենք, որ համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ. օգոստոսի 5-19-ը, 17 մարզաձևի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում