Կիևը սպասում է Չինաստանի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի հաստատմանը. Վերեշչուկ

Կիևը սպասում է Չինաստանի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի հաստատմանը. Վերեշչուկ

Կիևը սպասում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցի հաստատմանը՝ հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը: «Դա կարևոր քայլ կլիներ, նրանք իրար ասելու շատ բան ունեն»,- նշել է պաշտոնյան:

Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Կիևը բանակցում է Պեկինի հետ՝ Վոլոդիմիր Զելենսկու և Սի Ծինփինի հնարավոր շփումների հարցով։ The Wall Street Journal-ն էլ գրում է, որ Սին ցանկանում է առցանց բանակցություններ անցկացնել Զելենսկու հետ և միջնորդել ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում