ԼԼիլիթ Ասատրյան

Թո՛ղ նոր տարին լինի խաղաղության հաստատման տարի. վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին

Թո՛ղ նոր տարին լինի խաղաղության հաստատման տարի. վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին համազգային տոնի՝ Նովրուզի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին համազգային տոնի՝ Նովրուզի առթիվ:

Բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային գեղեցիկ այս տոնը լի է նոր կյանքի, նոր հույսերի և հաջողությունների ակնկալիքով:

Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման և բեղմնավոր աշխատանքի տարի:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթում եմ առողջություն, հույս և հավատ դեպի մեր երկրի բարեկեցիկ ապագան, իսկ ձեր համայնքին՝ առաջընթաց և բարի ձեռնարկների իրականացում:

Շնորհավո՛ր Նովրուզ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում