ՄՄարիամ Մխիթարյան

Քերըն Դոնֆրիդը մարտի վերջին կլքի իր պաշտոնը

Քերըն Դոնֆրիդը մարտի վերջին կլքի իր պաշտոնը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը մարտի վերջին կլքի իր պաշտոնը։ Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածել է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բլինքենն ընդգծել է, որ Դոնֆրիդը վերջին 18 ամսվա ընթացքում ցույց է տվել «իր հմտությունն ու նվիրվածությունը շրջադարձային պահերին»: «Քանի որ նա պատրաստվում է հեռանալ պետքարտուղարությունից ամսվա վերջին, ես շնորհակալություն եմ հայտնում Քերընին՝ պետքարտուղարությանը և ամերիկացի ժողովրդին մատուցած հիանալի ծառայության համար»,- ասել է պետքարտուղարը։ Բլինքենը նշել է նաև 60-ամյա Դոնֆրիդի ներդրումը դաշնակիցների և գործընկերների հետ ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։

Դոնֆրիդի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում ԱՄՆ Սենատը հաստատել էր 2021 թվականի սեպտեմբերին։ Ամերիկյան ԱԳՆ-ում նա համակարգում էր, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում