ՄՄարիամ Մխիթարյան

Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա

Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական ​​այցով ժամանել է Մոսկվա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սա Չինաստանի ղեկավարի առաջին միջազգային այցն է երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո, այն կտևի մարտի 20-22-ը։

Պեկինն ակնկալում է, որ այցը կամրապնդի երկու երկրի միջև փոխվստահությունը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերության և փոխգործակցության հետագա զարգացման հարցեր, կստորագրվեն երկկողմ կարևոր փաստաթղթեր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը կսկսվի Մոսկվայում՝ մարտի 20-ի կեսօրին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա չի բացառել, որ կողմերը Մոսկվայում կայանալիք բանակցություններում կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը և խաղաղության չինական ծրագիրը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում