ՄՄարիամ Մխիթարյան

Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում փոխելու ոչինչ չկա. Քեմալ Քըլըչդարօղլու

Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում փոխելու ոչինչ չկա. Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքիայի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կարծում է, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում փոփոխությունների պատճառ չկա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը մեր կարևոր հարևանն է, և երբ հանգամանքները պահանջում են՝ նաև գործընկեր է տարածաշրջանում համագործակցության համար: Իհարկե, մենք կարող ենք ունենալ կարծիքների որոշակի տարբերություններ, թեև գործում ենք միասին՝ ապահովելու տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Երկու երկրի շահերից է բխում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների պահպանումն ու միմյանց ներքին գործերին չմիջամտելը: Ես թուրք-ռուսական հարաբերություններին այս տեսանկյունից եմ նայում, շատ եմ կարևորում երկարաժամկետ, կայուն փոխադարձ կապն ու հետևողական քաղաքականությունը»,- ասել է քաղաքական գործիչը։

Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Քըլըչդարօղլուն նշել է, որ հավատարիմ է պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին: Անդրադառնալով Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին չմիանալու՝ Անկարայի դիրքորոշմանը, նա ասել է, որ «միջազգային իրավունքի տեսանկյունից ճիշտ կլինի հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած պատժամիջոցների վերաբերյալ որոշումները»։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի շրջանակներից դուրս կիրառվող պատժամիջոցներին, ապա այստեղ, նրա խոսքով, ուժի մեջ են մտնում մասնավոր հարաբերություններն ու կոնկրետ պետությունների հանգամանքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում