ՄԱԿ-ը հաստատել է, որ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը երկարաձգվել է

ՄԱԿ-ը հաստատել է, որ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը երկարաձգվել է

ՄԱԿ-ը հաստատում է, որ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը երկարաձգվել է։ Այս մասին ասված է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։

«Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը երկարաձգվել է։ Այն թույլ է տալիս ապահովել անվտանգ նավարկություն ուկրաինական որոշ նավահանգիստներից հացահատիկի, սննդի և պարարտանյութերի արտահանման համար: Համաձայնագրի գործողության ընթացքում 25 մլն տոննա հացահատիկ և պարենամթերք է տեղափոխվել 45 երկիր, գործարքն օգնել է նվազեցնել պարենի համաշխարհային գները և կայունացնել շուկաները»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ում չեն հստակեցրել, թե ինչ ժամկետով է երկարաձգվում նախաձեռնությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում