Էրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգման լուրը

Էրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգման լուրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ հացահատիկի գործարքը երկարաձգվել է՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

«Ուկրաինայի և Ռուսաստանի հետ մեր բանակցությունների արդյունքում մենք երկարացրել ենք համաձայնագրի գործողության ժամկետը, որն ավարտվում է մարտի 19-ին»,- նշել է Թուրքիայի ղեկավարը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին այդ պայմանավորվածությունների երկարաձգմանն ուղղված ջանքերի համար։

Ավելի վաղ հացահատիկի գործարքի 60 օրով երկարաձգման մասին էր հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում