16 տարի անպտղությամբ տառապող Համբարձումյան ամուսինները եռյակ են ունեցել

16 տարի անպտղությամբ տառապող Համբարձումյան ամուսինները եռյակ են ունեցել

Պսակադրությունից 16 տարի անց Համբարձումյան ամուսինները վերագտել են իրենց ընտանեկան երջանկությունը. զույգը միանգամից եռյակ է ունեցել:

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ անպտղության դեմ պայքարն ի վերջո տվել է ցանկալի արդյունքը: Թովմասն ու Ռուզաննան եռյակի լույս աշխարհ գալու կապակցությամբ առաջին շնորհավորանքն ու բարեմաղթանքները ստացել են հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանից:

Վերարտադրողական բժշկության «Արագիլ»  բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է Ռիտա Սարգսյանը, 78 երեխայի լույս աշխարհ գալու է նպաստել: Այսօր հիմնադրամն ունի 1147 շահառու, ծրագիրը՝ 38 տոկոս արդյունավետություն:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում