ԴԴիանա Գասպարյան

Սարգիս Խանդանյանը կարևորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երկարամյա գործունեությունը Հայաստանում

Սարգիս Խանդանյանը կարևորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երկարամյա գործունեությունը Հայաստանում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին և հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարևորել է հիմնադրամի երկարամյա գործունեությունը Հայաստանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանի օրենսդրության մշակման հարցում զգալի է ԱԺ աշխատակազմի փորձագետների դերը` հանձնաժողովի նախագահն ընդգծել է ԱԺ աշխատակազմի հետ հիմնադրամի փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, կարևորել խորհրդարանի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում