ԼԼիլիթ Ասատրյան

Մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները

Մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այդ մասին «Լուրերին» հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա:

Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել էր՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա մշակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում