ԼԼիլիթ Ասատրյան

Պարույր Հովհաննիսյանը Վենեսուելայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի տեսլականը

Պարույր Հովհաննիսյանը Վենեսուելայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի տեսլականը

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին հաջողություն է մաղթել բարդ և պատասխանատու գործում: 

Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում բազմակողմ հարթակներում:

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։

Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, որով, ի թիվս այլոց, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում