ԴԴավիթ Մուրադյան

Կայացել է Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Կայացել է Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

2023 թ. լրանում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակները:

Անվանի հայ արվեստագետների 100-ամյա հոբելյանները նշելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հոբելյանական հանձնաժողովը նախագահում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորությամբ մարտի 14-ին տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին ներկա են եղել նաև անվանի արվեստագետների ժառանգները:

Նախարարի տեղակալը ողջունել է նիստի մասնակիցներին և ընդգծել Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակների հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը:

Մանրամասն քննարկվել և դիտարկվել են հոբելյանական միջոցառումների բովանդակային բաղադրիչները, կազմակերպման ընթացքի, ժամանակացույցին առնչվող մի շարք հարցեր:

Որպես նպատակի իրագործման առաջնային քայլ՝ քննարկվել են արվեստագետների ընտանիքների կողմից նախանշած ծրագրերը և նախաձեռնությունները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ծրագրերը, հնչեցված առաջարկներն ամփոփելու և դրանք հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում