Հրանտ Մաթեւոսյանի 80-ամյակի հոբելյանական տարում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն

Հրանտ Մաթեւոսյանի 80-ամյակի հոբելյանական տարում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն

Փետրվարի 12-ին լրացավ Հրանտ Մաթեւոսյանի 80-ամյակը: Նա իր ստեղծագործություններում գրել է հիմնականում պարզ երեւույթների ու հասարակ մարդկանց, գյուղի, գյուղացիների կյանքի, մարդկային հոգու եւ ծանր աշխատանքի մասին: Նրա վիպակների հիման վրա նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արեւ», «Տերը» կինոնկարները, բեմադրվել բազմաթիվ ներկայացումներ:

Եվս 2 տարի եւ Աբովյան պուրակում կստեղծվի «Հրանտ Մաթեւոսյան» գիտաթանգարանային կենտրոնը: Այս հզոր ծրագրի մեկնարկով արձակագրի հոբելյանական միջոցառումները չեն սահմանափակվի: Այս տարի լույս կտեսնեն նաեւ նրա անտիպ գործերը եւ մի բացառիկ պատկերագիրք, սկիզբ կդրվի գիտական ուսումնասիրությունների:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում