Ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքը

Ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքը

Ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքը, որը գտնվում է ռազմաճակատից 25 կիլոմետր հեռու:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Քաղաքի կենտրոնում հրթիռի պայթյունի հետևանքով վեց շենք է վնասվել։

Վոլոդիմիր Զելենսկին էլ տեղեկացրել է, որ Ուկրաինայի ուղղությամբ 81 հրթիռ է արձակվել, տուժել են խաղաղ բնակիչներ, շատ քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է՝ սա «հատուցման հարված» է՝ ի պատասխան վերջերս Բրյանսկի մարզում ահաբեկչական հարձակումների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում