ԼԼիլիթ Ասատրյան

Եթե Հայաստանը մենակ թողներ ԼՂ-ին, չէր դիմի Արդարադատության միջազգային ատյան. Փաշինյան

Եթե Հայաստանը մենակ թողներ ԼՂ-ին, չէր դիմի Արդարադատության միջազգային ատյան. Փաշինյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը մտահոգություն հայտնեց, թե Հայաստանն Արցախին միայնակ է թողել, հարցրեց՝ ինչպե՞ս կարող է 120 հազար բնակչություն ունեցող Ղարաբաղը բանակցել Ադրբեջանի հետ:

«Եթե Ձեր ասած տրամաբանությունը զարգացնենք, ապա Հայաստանի ներգրավվածությունն էլ չի լուծում այդ դիսբալանսի հարցը: Դրա համար ուզում ենք, որ միջազգային մեխանիզմներ գործարկվեն: Դրա համար է, որ մենք Լաչինի ապօրինի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու ուղիներ ենք փնտրում: Ո՞վ է դիմել Արդարադատության միջազգային դատարան, որը Լաչինի միջանցքի և ԼՂ հումանիտար խնդրի առումով կայացրել է շատ կարևոր որոշում: եթե Հայաստանը մենակ թողներ ԼՂ-ին, չէր դիմի Արդարադատության միջազգային ատյան:

Մենք 2022 թվականին 176 մլրդ դրամի բյուջետային աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին:

Անվտանգությունը ֆինանսների հետ էլ կապ ունի: Այստեղ խնդիրը մենակ թողնել-չթողնելու մասին չէ, մենք Արցախը մենակ չթողնելու և Արցախի փոխարեն խոսելու վերնագրի ներքո պրոբլեմ ենք ստեղծել և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար»,- ասաց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում