Հացահատիկային գործարքը երկարացվել է 60 օրով. Գրուշկո

Հացահատիկային գործարքը երկարացվել է 60 օրով. Գրուշկո

Հացահատիկային գործարքը երկարացվել է 60 օրով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ փոխանցում է ТАСС-ը:

«Մեր փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, որը մասնակցում է այդ գործարքի բանակցություններին, երեկ հայտարարություն է արել։ Իսկապես, գործարքը երկարաձգվել է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այն երկարաձգել 60 օրով։ Կրկին հաստատվել է դրա փաթեթային բնույթը»,- ասել է Գրուշկոն։

Փոխարտգործնախարարը նշել է, որ գործարքը երկարաձգվել է նույն պայմաններով: Նրա խոսքով՝ ՌԴ-ից գյուղմթերքի արտահանման սահմանափակումների վերացման գործընթացն ընթանում է, բայց դանդաղ:

Գրուշկոն անդրադարձել է «Հյուսիսային հոսքերի» աշխատանքի խափանմանը, նշել՝ հետաքննության հարցում առաջընթաց չկա, սակայն «Ռուսաստանը կշարունակի պնդել իր մասնակցությունը «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչությունների հետաքննությանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում