ՄՄարիամ Մխիթարյան

Երկու բանկի սնանկացումը չի սպառնում ԱՄՆ բանկային համակարգին. Բայդեն

Երկու բանկի սնանկացումը չի սպառնում ԱՄՆ բանկային համակարգին. Բայդեն

ԱՄՆ հարկատուները կորուստներ չեն ունենա Silicon Valley Bank-ի (SVB) և Signature Bank-ի սնանկացման խնդիրների պատճառով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ազգին ուղղված իր ուղերձում։

«Ամերիկացիները կարող են վստահ լինել, որ բանկային համակարգն անվտանգ է։ Ձեր ավանդները տեղում կլինեն, երբ դրանք ձեզ անհրաժեշտ լինեն»,- հայտարարել է նախագահը և հավելել, որ հարկատուները «ոչ մի կորուստ չեն կրի», իսկ սնանկացած բանկերի ղեկավարությունը կազատվի աշխատանքից, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Մարտի 11-ին SVB-ի մոտ, որը ներդրումներ է կատարել ստարտափներում, խնդիրներ են առաջացել Silvergate կրիպտոարժութային բանկի փակումից հետո: Բանկը երկրում ակտիվների ծավալով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը և համարվում էր տեխնոլոգիական ստարտափների ամենահայտնի վարկատուներից մեկը: SVB-ն դարձել է 15 տարվա ընթացքում սնանկացած ամենամեծ բանկը՝ 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր, գրել Է Bloomberg-ը։

Մարտի 13-ին էլ փակվել է Signature Bank-ը՝ համակարգային ռիսկերի պատճառով, հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում