Օգոստոսյան դիվերսիայի ժամանակ զոհված Սարգիս Մովսիսյանի ոգեկոչումը

Օգոստոսյան դիվերսիայի ժամանակ զոհված Սարգիս Մովսիսյանի ոգեկոչումը

Արցախյան գոյամարտում անմահացած մայիսյանցի 6 ազատամարտիկների անվան կողքին վերջերս ավելացավ ևս մեկի՝ Սարգիս Մովսիսյանի անունը:

Ազատամարտի պուրակում վեր հառնող հուշարձանին ժամկետային զինծառայողի անունն էլ փորագրվեց: Մայիսյանցիները հոգում են, որ յուրովի սրբավայր դարձած հուշարձանի մոտ միշտ թարմ ծաղիկներ լինեն:

Սարգսի կորստի վերքը դեռ թարմ է Մայիսյանում: Ինչ էլ անում են՝ թվում է ՝քիչ է հայրենիքի զոհասեղանին կյանքը դրած երիտասարդի համար: Համագյուղացիները նրան ոտանավորներ ու երգեր են ձոնում, հիշատակի ցերեկույթներ կազմակերպում: Օրերս էլ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվեց նրա անունով:

Համագյուղացիները մի կողմից սգում, մյուս կողմից հպարտանում են երիտասարդ զինվորի սխրանքի, խիզախության ու անձնազոհության համար: Դպրոցում հիշում են՝ երբ բանակ մեկնելուց առաջ եկել էր ուսուցիչներին հրաժեշտ տալու, ասել էր՝ ինձ բացակա չդնեք: Նա գրեթե անկախության հասակակիցն էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում