ՄՄարիամ Մխիթարյան

ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանի ներքին գործը չէ. Մարուքյանը՝ Հաջիևին

ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանի ներքին գործը չէ. Մարուքյանը՝ Հաջիևին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանության խնդրի առնչությամբ:

«Հաջիևը հայտարարում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն լինի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կրկին պետք է հիշեցնեմ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում:

Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, թե ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է, և դա կորոշվի հանրապետության սահմանադրության և օրենքներին համապատասխան։ «Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի մեկ այլ երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ»,- ասել է Հաջիևը և հավելել, թե Արցախի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում