ԼԼիլիթ Ասատրյան

Արցախում Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են առկա մարտահրավերները

Արցախում Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են առկա մարտահրավերները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ:

Քննարկվել են հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և առկա մարտահրավերները:

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ շրջափակման հարուցած մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, իսկ մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող բնական գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է:

Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա: Նա ընդգծել է, որ Արցախը փորձում է վերացնել 2020 թ. պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների:

Արայիկ Հարությունյանը որոշ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ իրավիճակով պայմանավորված հրատապ ու կարևոր քայլերի իրականացման նպատակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում