Վուչիչը հայտարարել է, որ չի սատարի Կոսովոյի անկախությանը

Վուչիչը հայտարարել է, որ չի սատարի Կոսովոյի անկախությանը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ չի կարողանա շրջել երկրով և արդարանալ քաղաքացիների առաջ, եթե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես աջակցի Կոսովոյի անկախությանը:

«Ես Կոսովոյի անկախության տակ չեմ ստորագրի։ Չեմ ուզում գնալ Սերբիայով և արդարանալ, որովհետև ամեն ազնիվ մարդ գիտի և հավատում է, որ չենք ճանաչի Կոսովոյի անկախությունը՝ ո՛չ փաստական, ո՛չ իրավաբանական։ Բայց ցանկանո՞ւմ ենք, արդյոք, խաղաղություն ալբանացիների հետ, արժանապատիվ, լավ հարաբերություններ: Այո»,- հայտարարել է Վուչիչը:

Ավելի վաղ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին պատրաստակամություն էր հայտնել մարտի 18-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ կայանալիք հանդիպմանը հաստատել կարգավորման եվրոպաամերիկյան ծրագրի կատարումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում