ՄՄարիամ Մխիթարյան

Հիասթափեցնող է, որ պետքարտուղարությունը բացառել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները. կոնգրեսական Փալոն

Հիասթափեցնող է, որ պետքարտուղարությունը բացառել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները. կոնգրեսական Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը միաժամանակ ողջունել և միաժամանակ  քննադատել  է պետքարտուղարության դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ:

«Պետքարտուղարությունն Ալիևին իրավացիորեն կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, սակայն հիասթափեցնող է, որ նրանք հրապարակայնորեն բացառեցին Ադրբեջանի դեմ պատժամիջոցները: Բոլոր տարբերակները պետք է մնան սեղանին այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը չի դադարեցրել իր չարաշահումները և չի հետևել միջազգային իրավունքին»,- գրել է Փալոնը թվիթերի իր միկրոբլոգում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում