ԳԳոհար Սարգսյան

Մենք փորձում ենք հեշտացնել կարգավորման գործընթացը. Լուիս Բոնո

Մենք փորձում ենք հեշտացնել կարգավորման գործընթացը.  Լուիս Բոնո

Մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան, որի հետևանքով 3 արցախցի ոստիկան է զոհվել, ողբերգություն է՝ «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն:

Նա հավելել է՝ այս միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է՝ հարկավոր է վերջ դնել հակամարտությանը:

Լուիս Բոնո (կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ) - Պետք է սերտ գործակցենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ երկարատև և հավասարակշռված խաղաղություն հաստատելու համար: Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ:

Մենք կողմերից որևէ մեկին որևէ պայման կամ տեքստ չենք պարտադրելու: Մենք փորձում ենք հեշտացնել կարգավորման գործընթացը: Կողմերն իրենք պետք է աշխատեն խաղաղության տեքստի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում