ՄՄարիամ Մխիթարյան

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը հակասում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը. Բորել

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը հակասում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը.  Բորել

ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը քննադատել է Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումն առաջին ընթերցմամբ ՝ նշելով, որ դա հակասում է Եվրամիության մաս դառնալու Թբիլիսիի ձգտումներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բորելը նշել է, որ այդ օրենքն անհամատեղելի է այն արժեքների ու չափանիշների հետ, որոնց հավատարիմ է ԵՄ-ն, ինչպես նաև հակասում է կազմակերպությանն անդամակցելու Վրաստանի մտադրությանը։ Միաժամանակ նա հորդորել է հարգել երկրի քաղաքացիների՝ խաղաղ ցույցերի դուրս գալու իրավունքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունը ձերբակալել է 66 քաղաքացու:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է ցուցարարներին և խոստացել վետո կիրառել օրենքի հանդեպ, որը, ըստ նրա, անվավեր է և ոչ մեկին պետք չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում