ՄՄարիամ Մխիթարյան

Պետքարտուղարության խոսնակը մարտի 17-ին կտեղափոխվի քաղաքական պաշտոնի. NBC

Պետքարտուղարության խոսնակը մարտի 17-ին կտեղափոխվի քաղաքական պաշտոնի.  NBC

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը շուտով կլքի իր պաշտոնը։ Այս մասին գրում է NBC-ն:

Լրագրողների համար ամենօրյա ճեպազրույցներով հայտնի Փրայսը քաղաքական պաշտոն կստանա՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ենթակայության ներքո։ Նշվում է, որ դա տեղի կունենա մարտի 17-ին։ Փրայսի տեղակալ Վեդանտ Պատելը ժամանակավորապես կզբաղեցնի մամուլի խոսնակի պաշտոնը:

Բլինքենն արդեն հաստատել է պետքարտուղարության խոսնակի փոփոխությունը։ Նա ընդգծել է, որ Փրայսը «վերականգնել է պետքարտուղարության մամուլի ամենօրյա ճեպազրույցների պրակտիկան՝ լրագրողներին հնարավորություն տալով պարբերաբար առաջ քաշել ամենասուր հարցերը»։ Փրայսը պաշտոնավարում է 2021 թվականի հունվարի 20-ից։ Այս ընթացքում նա անցկացրել է ավելի քան 200 ճեպազրույց։

«Ամերիկայի և ամբողջ աշխարհի մարդկանց համար Նեդ Փրայսը հաճախ դարձել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն ու ձայնը»,- եզրափակել է Բլինքենը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում