Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկը Բրյուսելի փորձն է՝ ամրապնդվել հետխորհրդային տարածքում. ՌԴ ներկայացուցիչ

Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկը Բրյուսելի փորձն է՝ ամրապնդվել հետխորհրդային տարածքում. ՌԴ ներկայացուցիչ

Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը РИА Новости-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը:

«Հայաստանում Եվրամիության առաքելության մեկնարկը Բրյուսելի փորձն է՝ ամրապնդվել հետխորհրդային տարածքում, խաղալ միջնորդի դեր՝ օգտվելով հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից։ Անշուշտ, այստեղ կա նաև զգալի հակառուսական բաղադրիչ՝ մեր երկրի՝ որպես անվտանգության երաշխավորի պատմական դերը չեզոքացնելու ձգտում»,- ասել է դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում