ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա. ՌԴ խաղաղապահ առաքելություն

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա. ՌԴ խաղաղապահ առաքելություն

ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության մեքենայի վրա:

«2023 թվականի մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Դյուքանլար բնակավայրի տարածքում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից վիրավորվել։ Ադրբեջանական կողմից կորուստները եղել են՝ երկու զոհ, մեկ վիրավոր: Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»,- նշված է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության տարածած տեղեկագրի մեջ։

Աղբյուրը նշել է, որ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում