ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկումը խորհրդարանում տեղի է ունենում հանրահավաքի ֆոնին

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկումը խորհրդարանում տեղի է ունենում հանրահավաքի ֆոնին

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում օտարերկրյա գործակալների մասին վրացական և ամերիկյան օրինագծերի քննարկումը տեղի է ունենում օրենսդիր մարմնի շենքի առջև կազմակերպված հանրահավաքի ֆոնին։ Երկուշաբթի բողոքի ակցիան հեռարձակում են տեղական հեռուստաալիքները։

Ոչ կառավարական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները վաղ առավոտից հավաքվել են խորհրդարանի կենտրոնական և ծառայողական մուտքերի մոտ, որպեսզի բողոքարկեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկումը: Ցուցարարները պահանջում են չընդունել օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ դա հակասում Է Վրաստանի եվրոպական քաղաքականությանը, գրում է Aliq.ge-ն:

Օրինագծերից առաջինը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար աղբյուրները։

Երկրորդը՝ ԱՄՆ-ում նացիստական ​​քարոզչությունը կանխելու համար 1938 թվականին ընդունված ամերիկյան FARA օրենքի թարգմանությունն է, որը ​​վերաբերում է օտարերկրյա լոբբիստական ​​կազմակերպություններին և լոբբիստներին։

Oրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Մինչդեռ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին և մերժել են  նախաձեռնության նմանությունը ռուսական օրենսդրության հետ:

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ օրինագծի երկու տարբերակներն էլ կուղարկվեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, իսկ մինչ այդ խորհրդարանը կքվեարկի առաջին ընթերցմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում