ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հատում են «վտանգավոր գիծը». Հյուսիսային Կորեայի ԱԳՆ

ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հատում են «վտանգավոր գիծը». Հյուսիսային Կորեայի ԱԳՆ

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հատում են «վտանգավոր գիծը», ինչին չի կարելի համակերպվել։ ԿԺԴՀ ԱԳՆ-ի հայտարարությունը մեջբերել է Reuters գործակալությունը:

Փհենյանն ԱՄՆ-ին մեղադրել է սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգի փլուզման համար, իսկ իր միջուկային զենքի մշակումն անվանել է պատասխան գործողություն, որն ուղղված է Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովմանը:

Հիշեցնենք, որ մարտի 13-23-ը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները կանցկացնեն Freedom Shield համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Միաժամանակ տեղի կունենան Warrior Shield դաշտային զորավարժությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում