ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Կիևը զինամթերք կստանա HIMARS բազմակի հրթիռային համակարգի, հաուբիցների և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաների համար։ ԱՄՆ գլխավոր դիվանագետը նշել է, որ միայն Ռուսաստանը կարող է վերջ տալ այս պատերազմին։

«Քանի դեռ Ռուսաստանը չի կանգնեցնում հակամարտությունը, Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինային՝ ուժեղացնելով զինված ուժերը մարտի դաշտում, որպեսզի Ուկրաինան ուժեղ դիրքերում լինի բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում