ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը նախագահական ընտրություններում մերժել է Մանսուր Յավաշի և Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունները

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը նախագահական ընտրություններում մերժել է Մանսուր Յավաշի և Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունները

Երեկ վեց կուսակցությունների դաշինքի հանդիպման ժամանակ թուրքական 5 ընդդիմադիր կուսակցություններ պաշտպանել են Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը՝ որպես նախագահի միասնական թեկնածու։ Այս մասին ճեպազրույցում ասել է «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները։

Ըստ Աքշեների՝ վեց կուսակցությունների դաշինքը միաձայն մերժել է Անկարայի  և Ստամբուլի քաղաքապետներ Մանսուր Յավաշի և Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունները։

Թուրքիայում Մերալ Աքշեների գլխավորությամբ գործող ազգայնական «Լավ» կուսակցությունը միասնական թեկնածուի առաջադրման հարցում տարաձայնության պատճառով լքել է ընդդիմադիր վեցյակի դաշինքը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում